«Առնետավազք է». առաջին նախագահը` Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ են ՀԱԿ–ի անդամներն այժմ իշխանության կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ էլեմենտար ճամբարափոխություն է ՀԱԿ անդամներ Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի` իշխանության «հետ լինելը»։ Առաջին նախագահը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀԱԿ–ականների քայլը։

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

«Չեմ ուզում ասել լատիներեն բառը, բայց դա առնետավազք է»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք չենք կորցրել իրենց կարգախոսի հիմնական մեսիջը` լրջանալու պահը, առաջին նախագահը նշեց` 1997-ին կորցրել էինք այդ պահը` հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել։ Ըստ Տեր-Պետրոսյանի` եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվել է ԲԴԽ անդամ, ապա դարձել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Վլադիմիր Կարապետյանը հունիսի 1-ին նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։