«Գիժ չի, գժի տեղ ա դրել իրեն». Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը

Ըստ Սարգսյանի` ձայնագրությունը փաստում է, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը։ Ձայնագրության մեջ Փաշինյանն ասում է, որ չի համաձայնել Լավրովյան պլանին` առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որ իրեն ուղարկել են «բարի մարդիկ»։

Դրանից առաջ Սարգսյանը բացատրել է, որ թեև սպառնացել էր Փաշինյանի ընտանիքի մասին ձայնագրություն հրապարակել, բայց ինքը նման բան չի անի, «դա իրենը չէ»։

«Գիժ չի, գժի տեղ ա դրել իրեն». Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը

«Ես երբեք ոչ մեկի ընտանիքի մասին ոչինչ չեմ ասել, չեմ կարծում, որ ճիշտ է` կեղտոտ սպիտակեղենը հանել ու ցուցադրել մարդկանց», – ասել է Սարգսյանը։

Ապա նա միացրել է ձայնագրությունը, որում լսվում է Փաշինյանի ձայնը։ Դրանում նա ասում է, որ 2018 թվականի մայսիսի 12–ին Սոչիում հանդիպել է Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ։

«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին կասկածում է կողմնակալության մեջ

«Նրանք ինձ ասացին, որ ես ժողովրդական մեծ վստահություն ունեմ, սա պատմական շանս է ինձ համար, որ Ղարաբաղի հարցը լուծեմ։ Այդ լուծումը նույնն էր, ինչը Լավրովի պլանում էր` զորքերը հետ քաշվեն, իրենք էլ կգան, ճանճ չի տզզա։ Ես ասում եմ, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման հնարավոր չէ լուծում», – լսվում է Փաշինյանի ձայնը։

Ապա Պուտինը ասել է Փաշինյանին, որ Իլհամ Ալիևն էլ է հասկանում, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։

«Ես ասացի` եկեք դա գրենք թղթի վրա, ես տանեմ ժողովրդին ցույց տամ, ասեմ` սենց առաջարկ ունենք։ Նա ասաց` սենց նյուանս կա, Ալիևն իմ հազար տարվա ընկերն ա։ Ասեցի` այսինքն դուք չեք ուզում, որ նա իր ազգի դավաճանը լինեք, ե՞ս պիտի ազգի դավաճան դառնամ։ Շատ սուր իրավիճակ էր։ Ինձ դնում էին շրջանակների մեջ։ Ես հասկացա, որ պետք է դուրս գալ դրանից` թեկուզ ինձ գժի տեղ դնելով, թեկուզ նեադեկվատ թվալով», – ասում է Փաշինյանը ձայնագրության մեջ։

Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան

Սարգսյանը ասում է, որ այս ձայնագրությունից կարելի է հետևել, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը և պետական գորիծիչին ոչ հարիր պահվածք է դրսևորել։