«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հունիսի 20–ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրություններին, ՀԱԿ–ի կողմից իրականացվող քարոզարշավին, կուսակցության մարտավարությանն ու ծրագրային դրույթներին։
Sputnik

Արամ Մանուկյանի փոխանցմամբ` իրենք խիստ մտահոգված են ոչ միայն պարտության հետևանքներով, այլև այն կորուստներով, որոնք կլինեն անխուսափելի, եթե քաղաքական ներկա գիծը շարունակվի։

«Քաղաքական ուժերի միջև ստեղծվել է այնպիսի սուր, թշնամական հակադրություն, որ դրան կարող են հաջորդել նույնիսկ բախումներ, որոնք լրջագույն վնաս կհասցնեն երկրին։ Ներքին անկայունության հետևանքով կլինի նաև արտաքին անկայունություն։ Ելնելով այս ամենից` Լևոն Տեր–Պետրոսյանն իր անելիքը տեսավ կրակը հանգցնելու բանաձևի մեջ, նա փորձեց թոթափել լարվածությունն ու առաջարկել լուծումներ, որպեսզի չկորցնենք սրբագույնը, առավելագույնը` պետականությունը, թեև մենք բոլորս կանգնած ենք նման ռիսկի առջև»,– Sputnik Արմենիային ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մանուկյանի խոսքով` իրենց քաղաքական ուժը ժողովրդի մտավոր զանգվածին, իրավիճակը սթափ գնահատող հատվածին փորձում է բացատրել, որ հանգուցալուծումը խելոք խոսքն է։ Ըստ նրա` ՀԱԿ–ը ձգտելու է ընտրազանգվածի 60 տոկոսին, որը գտնվում է ապատիկ վիճակում և չի տեսնում ոչ մեկին, գրավել իր կողմը, որպեսզի կանգնեցնի իրադրության հետագա էսկալացիան։

Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները

«Հիմա մրցակցություն է, թե ով շատ սիրուն բան կասի։ Մարդուն հաճելի է լսել խոստումներ, ո՞վ չի ուզում ուժեղ լինել ու մեծ երկիր ունենալ, բայց ցավոք 26 քաղաքական ուժերի մեջ չկա մեկը, որը վախենա ստեղծված իրավիճակից, բարձրաձայնի այն մասին, որ պետականությունը վտանգի առջև է և փորձի կանգնեցնել այդ մահացու ընթացքը, հետևաբար մենք վերցրել ենք հենց այդ դաշտը, որպեսզի մարդկանց ներկայացնենք խնդիրները և կանխենք վտանգավոր ընթացքը»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Մանուկյանի պնդմամբ` քանի դեռ տան ներսում հրդեհը չի մարվել, ոչ մի ծրագիր չի աշխատի։ Ըստ նրա` ՀԱԿ–ն ունի բավականին կառուցողական ծրագիր, որը, սակայն, կարող է կյանքի կոչվել ընտրությունների հաջող ու անցնցում արդյունքի դեպքում։ Ծրագրի առաջին բաղադրիչը, բնականաբար, վերաբերում է անվտանգությանը, որին հաջորդում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Մանուկյանի կարծիքով`խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ռեֆորմ չիրականացրեց, նրա թավիշը պարզապես կերավ երկիրը, մոտ 300 քրեական գործ է հարուցվել, բայց ոչ ոք դեռ չի ենթարկվել պատասխանատվության։

Թանկարժեք կահույք, վարագույր, գրիչներ, ոսկեղեն... Ինչ ունեն վարչապետի աթոռի հավակնորդները

«Հենց միայն մարտի 1-ի և Սահմանադրական դատարանի գործերի տապալումը բավական է։ Նյութը տվել ենք, ծրագրերն ու օրենսդրական նախագծերը տվել ենք։ Ունենք փորձ, որի հետևում կան ռեալ հաղթանակներ, ուստի մեզ չեն կարող չվստահել։ Փաշինյանի անհաջողություններից սկսվեց ռևանշիստների դեմարշը, ախորժակը բացվեց, ու սկսեցին փողեր դնել ընտրությունների վրա։ Մարդիկ, որոնք պետք է լինեին բոլորովին այլ տեղում, հանկարծ հայտնվել են քաղաքական առաջնաբեմում։ Մենք հիմա գործնականում չունենք պետություն, դիվանագիտական կորպուսը չկա, անվտանգությունն էլ շատ վատ է աշխատում, դատարանների մասին ընդհանրապես չեմ խոսում»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Ըստ Մանուկյանի` ինչ էլ լինի, ընտրությունների արդյունքում ոչ ոք մեծամասնություն չի կազմելու և վտանգաստեղծ, խարխուլ վիճակը կշարունակվի` հանգեցնելով նոր ցնցումների։ Կուսակցության փոխնախագահը նշեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը բազմիցս առաջարկել էր լուծումներ, սակայն նրան չլսեցին, նրանից խռովեցին, և խաղաղասիրական բնույթի ոչ մի առաջարկ կամ ծրագիր այդպես էլ չընդունվեց։ Եթե ՀԱԿ–ն անցնի խորհրդարան, ապա չի համագործակցի Փաշինյանի և Քոչարյանի գլխավորած ուժերի հետ, որովհետև նրանք երկուսն էլ, ըստ Մանուկյանի, անկայունության աղբյուր են, բացասական էսկալացիայի հիմք, ինչն ապացուցվում է ժամ առ ժամ։

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան