Մահացել է Մոխրոտիկի դերակատար Լիբուշե Շաֆրանկովան

«Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմի գլխավոր դերակատարուհին 68 տարեկան էր։ 2014 թվականից պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. 68 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի չեխ դերասանուհի Լիբուշե Շաֆրանկովան։ Տեղեկությունը հայտնում է CNN Prima News-ը՝ վկայակոչելով դերասանուհու որդուն` Յոզեֆ Աբրամին։

Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարիստը

Նշվում է, որ վերջին տարիներին Շաֆրանկովան պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։ Մահվան պատճառների մասին ստույգ տեղեկություններ դեռ չկան։

Ինչպես վաղ փուլում հայտնաբերել արյան քաղցկեղը․ բժիշկը նշել է արդյունավետ եղանակը

Դերասանուհին ծնվել է 1953 թվականի հունիսի 7-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Ավարտել է տեղի թատերական ուսումնարանը։ Առաջին անգամ կինոյում է հայտնվել տասնյոթ տարեկանում, նրան մեծ ճանաչում է բերել 1973 թվականին նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմը։

Շաֆրանկովան խաղացել է նաև 1996 թվականին նկարահանված «Կոլյա» ֆիլմում, որն «Օսկարի» է արժանացել։

Մահացել է Վիլեն Գալստյանը