Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում է։ Հայկ Մարությանը շփվել է նաև Նոր Նախիջևանի հայ համայնքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի հետ ստորագրել է Երևանի և Դոնի Ռոստովի միջև համագործակցության հնգամյա ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Մարությանը։

«Ծրագիրը կխթանի եղբայրական երկու քաղաքների փոխգործակցությունը կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում», – Facebook-ի իր էջում գրել է Մարությանը։

Երևանի պատվիրակության պաշտոնական այցը Դոնի Ռոստովում բավական հագեցած օրակարգ ունի, նրանք այցելել են քաղաքային մի շարք հիմնարկություններ, մշակութային հաստատություններ, ծանոթացել քաղաքային կառավարման առանձնահատկություններին։

Քաղաքապետը շփվել է նաև Նոր Նախիջևանի հայ համայնքի հետ։

Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել

«19-րդ դարում հայության խոշոր կենտրոններից մեկը՝ Դոնի Նախիջևանը, այսօր էլ համայնքի նվիրյալ անդամների շնորհիվ պահպանում է իր դիմագիծը։ Հատկապես հետաքրքիր էր շփումը համայնքի փայլուն երիտասարդների հետ, որոնցից ոմանք, ի ուրախություն ինձ, մտադիր են ուսումը շարունակել Երևանում», – գրել է քաղաքապետը։

Դոնի Ռոստովը 1 115 000 բնակիչ ունի։ 4 տոկոսը` մոտ 45 հազարը, հայեր են։

Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի