Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

Երիտասարդի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, պարանոցի երկրորդ ողի լուրջ կոտրվածք, ինչն ամեն րոպե կարող էր կյանքի սպառնալիք դառնալ:
Sputnik

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Տեղեկությունը հայտնել են ԲԿ–ի Facebook–ի էջում և տեսանյութ հրապարակել։

Երևանում հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս են գրվել, 6–ը շարունակում են բուժումը

Ավտովթարից հետո երիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ ողի լուրջ կոտրվածք կար, ինչն ամեն րոպե կարող էր կյանքի սպառնալիք դառնալ:

Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը կատարել է ողնաշարի առաջին և երկրորդ ողերի տրանսպետիկուլյար ֆիքսացիա:

Երիտասարդ տղայի կյանքը փրկվել է:

Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում