Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին` հրապարակված ձայնագրության համար։

«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին կասկածում է կողմնակալության մեջ

«Շատ կարևոր դրվագ, մենք ինքներս չէինք կարող սա բացահայտել: Շնորհակալություն )))»,–գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որը խոստացել էր հրապարակել։

Դրանում լսվում է Փաշինյանի ձայնը։ Նա ասում է, որ 2018 թվականի մայիսի 12–ին Սոչիում հանդիպել է Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ։ Ապա պատմում է, որ քննարկվել է Ղարաբաղի խնդիրը, առաջարկվել կրկին «Լավրովի պլանը»։ Իսկ ինքն ասել է, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման լուծում հնարավոր չէ։

Ըստ Սարգսյանի` ձայնագրությունը փաստում է, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը։