Ում խորհուրդ չի տրվում բողկ ուտել. սննդաբանի խորհուրդները

Բողկը շատ օգտակար հատկություններ ունի: Դրա օգտակարության մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի -Sputnik. Բողկը շատերի կողմից սիրված բանջարեղեններից մեկն է։ Այն յուրահատուկ համ ունի և հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և վիտամիններով։

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

Բացի այդ, ինչպես բոլոր խաչածաղկավորները, որոնց դասին բողկը պատկանում է, այն ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցություն։ Չնայած, որ բողկն ունի շատ օգտակար հատկություններ, խոցեր, գաստրիտ և այլ աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է այն զգուշությամբ օգտագործեն։ Դիետոլոգը պարզաբանել է, որ բողկը պարունակում է դառնություն, դա գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը և կարող է սրացումներ առաջացնել։

«Ավելի լավ է բողկն ուտել սնվելուց հետո, այլ ոչ թե առաջ։ Բացի այդ, ստամոքսի հիվանդությունների առկայության դեպքում ավելի լավ է այն օգտագործել ինչ-որ մեղմացնող բանով, օրինակ, կարագով կամ թթվասերով», - ասել է Գինզբուրգը:

Նա ընդգծել է, որ ցածր թթվայնություն ունեցող  մարդկանց խորհուրդ է տրվում բողկն ուտել սոված փորին։ Այն կբարելավի ստամոքսահյութի արտադրությունը և մարսողությունը:

Մարդը կարող է բնածին դիմադրողականություն ունենալ COVID-ի նկատմամբ․ բժիշկ