«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

Նիկոլ Փաշինյանն ապարանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե արդյո՞ք բռնության կոչ կլինի այն, որ ընդունի Ռոբերտ Քոչարյանի` դուելի հրավերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում ապարանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի` իրեն դուելի հրավիրելու հայտարարությանը։

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

Հայտնել էինք, որ Փաշինյանը Քոչարյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի էր հրավիրել, սակայն երկուսն էլ հրաժարվել էին։ Քոչարյանն ի պատասխան նշել էր` պատրաստ է ցանկացած տիպի զենքով դուելի գնալ նրա հետ։

«Մեկը կա, ասում է` դուելի կհրավիրեմ. դու հայ ժողովրդի՞ն ես դուելի կանչում, դա բռնության կո՞չ է։ Բա որ ես էլ հանկարծ ասեմ` տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ, կանչում եմ էստեղ ու ճակատիդ շարում եմ, պիտի ասեք` բռնությո՞ւն է»,–ասաց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց` քաղաքական վենդետա է լինելու և սեփական ձեռքերով է «վզներից բռնելու, դուրս շպրտելու» համայնքների այն ղեկավարներին, որոնք սպառնալիքներ են հնչեցնում։

«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան