«Մոնտե Կառլո գնալու փաստ չներկայացրեց` մորթելու եմ». Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ տվեց

Սերժ Սարգսյանը նշում է, որ եթե 24 ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ փաստ չներկայացնի իր` խաղատուն գնալու հայտարարության առնչությամբ, ինքն է քայլերի դիմելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սարգսյանը Մոնտե Կառլոյում խաղատանը զինվորներից գողացված գումարներն է պարտվել։ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Փաշինյանի ասածին` վերջինիս 24 ժամ ժամանակ տալով։

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

Սարգսյանի խոսքով` երկար տարիներ այդ կեղծ լուրը տարածվում էր։

«Ես այն ժամանակ չէի պատասխանում, քանի որ նախագահ էի, մեր անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պետք է ասեին՝ այդ ինֆորմացիան պահում են և այլն։ Սակայն Փաշինյանը ղալաթ է անում. ես նրան 24 ժամ եմ տալիս` կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Չներկայացրեց փաստ` մորթելու եմ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը «եթե»-ներով է խոսում իրականում, և եթե նման փաստ հայտնաբերեն իրեն վերաբերող, ապա ինքը երկրի ամենավերջին մարդը կլինի։

Սարգսյանը հավելեց` Բադենի մասին էլ էին այդպիսի բան ասում` չիմանալով, որ Բադեն քաղաքում խաղատունը 19-րդ դարում է եղել, իսկ Մոնակոյում առհասարակ Սարգսյանը վերջին 15 տարիներին չի էլ եղել։

Անիրական թվեր և մանիպուլյացիաներ. քաղաքականությունը «խժռեց» ՀՀ-ի կողմից զենքի գնման թեման

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին