Իրանից ներմուծված սրբապատկերների բաղադրության մեջ 7 կգ թմրանյութ է հայտնաբերվել. տեսանյութ

Սրբապատկերներն Իրանից բեռնատարներով Հայաստան են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ` հետագայում դրանք մաքսանենգ ճանապարհով արտահանելու նպատակով։
Sputnik

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Պարզվել է, որ թմրանյութը Իրանի քաղաքացի Ա. Ա-ն հանձնել է բեռնափոխադրող ընկերությանը, և այն պահվել է Ճապոնիա ուղարկվող առաքանիում, երկու սրբապատկերների բաղադրության մեջ:

Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

Իրանի քաղաքացի Հ.Կ-ին պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ևս երեք նույնատիպ սրբապատկերներ, որոնց բաղադրության մեջ ևս  հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Արդյունքում պարզվել է, որ նշված թմրամիջոցները քողարկված ձևով՝ սրբապատկերների բաղադրությանը խառնված վիճակում, մաքսային հսկողությունից թաքցնելով, Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատարներով Հայաստան են տեղափոխել ԻԻՀ մի շարք քաղաքացիներ` հետագայում դրանք ՀՀ–ից մաքսանենգ ճանապարհով արտահանելու նպատակով։

Հայտնաբերված թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 7 կգ:

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են ԻԻՀ 4 քաղաքացի։ Հայտնաբերված սրբապատկերներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: