«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին զայրացրել է Նիկոլ Փաշինյանի` գերիների վերաբերյալ հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` գերիների մասին հայտարարությանը։

ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան

Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գերիների հարցն ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել` անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Նա նշել էր, որ այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Սերժ Սարգսյանին զայրացրել է Փաշինյանի այս հայտարարությունը։

«Եթե դու վախենում ես դիմադրել, պարզ ա, չէ՞, որ նրանք գալու են, անելու են։ Արե՞լ են` 10-ն էլ դու վերցրու, 20–ը վերցրու։ Վերցրու ու փոխանակիր։ Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա։ Եվ այդ ժամանակ ինքը ամեն օր կզբաղվի դրանով»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը:

Նշենք, որ արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինն Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Թե քանի հայ գերի կա Ադրբեջանի տարածքում, հստակ հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը տատանվում է 200–ի սահմանում։

Եվս մեկ զինծառայողի այսօր են գերեվարել։

Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+