27 տարի անց Արտավազդ Փելեշյանը խոսեց

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում արվեստաբան Լիլիթ Սոխակյանը պատմում է Արտավազդ Փելեշյանի և ֆրանսիական «Կարտյե» ժամանակակից արվեստի հիմնադրամի` շուրջ 2 տասնյակ ընթացող համագործակցության և 2020–ին կազմակերպված մոնոգրաֆիկ ցուցահանդեսի մասին։
Sputnik

Լիլիթ Սոխակյանի խոսքով` Արտավազդ Փելեշյանի հետ համագործակցությունը սկսվել է 2000 թվականին, երբ նա դարձել է հիմնադրամի 200 արվեստագետներից մեկը, իսկ 2020–ին առաջին անգամ իրականացվել է մոնոգրաֆիկ ցուցահանդեսը` նվիրված Արտավազդ Փելեշյանի արվեստին։

Արվեստաբանը նաև պատմում է Փելեշյանի «Բնությունը» նոր  ֆիլմի առանձնահատկությունների և փարիզյան պրեմիերայի մասին։

«Բնությունը» ճանաչելի է և ձեռագրային, լուռ, սև–սպիտակ, նրա ամենաերկար ֆիլմն է, որտեղ բավականին երկար ենք տեսնում դիստանցիոն մոնտաժի աշխատանքը»,– ասում է Սոխակյանը։

Փելեշյանական աշխարհի սիմֆոնիան

Ըստ նրա` ռեժիսորն առաջին անգամ աշխատում է թվային տեխնոլոգիաների հետ` օգտվելով համացանցային աղբյուրներից։

Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն