ՀՀ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների հետ

Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։
Sputnik

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին

Նշվում է, որ քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։

Ոստիկանությունը հավաստում է, որ առկա են բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման ու բացահայտման, քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման համար։

Ընտրական հանցագործությունների բացահայտման հարցում դրսևորվելու է խիստ հետևողականություն. ԳԴ

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: