«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը բուռն կերպով է մեկնարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարաքարում նախընտրական քարոզարշավի շրջանակում պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ արած հայտարարությանը։

Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք

Սարգսյանն ասել էր` եթե ինքը լիներ գերագույն գլխավոր հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ինքն իրեն ուղղակի կգնդակահարեր։

«Իսկ որ վերջին 10 տարվա Հայաստանի զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ Մոնտե Կառլոների կազինոներում զինվորի գողացած միլիոնները կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ ոչ»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ պատերազմի մեջ գտնվող պետության բանակը նախկինում եղել է բարեգործությունների առարկա։ Փաշինյանն ասում է, որ իրենց մեղադրում են, թե ինչու են զինվորի սննդի վրա փող ծախսել։

Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան

«Իսկ որ մարդիկ գալիս-մտնում էին զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները ճանկելով այդ կոնֆետների հետևից վազում էին` տո հենց դրանից ինքդ քեզ պետք է գնդակահարեիր»,–նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այսօր իրենց առաջին խնդիրն է ՀՀ–ում քաղաքացիական պատերազմը կանխելը։

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: