Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

Անշարժ գույքի վաճառքի ծավալները հունվար-մարտ ամիսներին աճել են, ապրիլին՝ մի փոքր նվազել։ Բնակարանների գները շարունակում են 10%-ով ավելի ցածր մնալ, քան մեկ տարի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. 2021 թվականի սկզբին բնակարանների վաճառքի ծավալն աճել էր, հիմա այն կրկին նվազել է։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վիճակագրությունը վկայում է, որ 2021 թվականի հունվարին Երևանում վաճառվել է 370 բնակարան, փետրվարին՝ 706, մարտին՝ 944 (այսինքն՝ գրեթե նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակի): Ապրիլին այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է ու կազմել 877, բայց այն մոտ 5 անգամ ավելի բարձր է, քան 2020 թվականի ապրիլին։

Անշարժ գույքի շուկայում սպասողական իրավիճակ է. Ապրիյան 

Անշարժ գույքի այլ տեսակների (մասնավոր տներ, արտադրական ու հասարակական շենքեր) հետ կապված գործարքներում մարտի համեմատ մի փոքր անկում է գրանցվել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Հնարավոր է՝ բնակարանների վաճառողները և գնորդները այս տարի են կատարել նախորդ տարվա իրադարձությունների պատճառով հետաձգված գործարքները։ Անշարժ գույքի պահանջարկի տվյալներն ավելի ճշգրիտ կարելի է ներկայացնել կիսամյակի արդյունքներով։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա 2020 թվականի ապրիլի համեմատ դրանք հիմա դեռ մի քանի տոկոսով ցածր են (10%-ի սահմաններում)։ Այսպես, Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի միջինը 610 հազար դրամ է (մոտ 1 170 դոլար), Արաբկիրում՝ 440 հազար (մոտ 850 դոլար)` նախկին 465 հազարի փոխարեն, Նորքում՝ 294 հազար (մոտ 565 դոլար)` նախկին 299 հազարի փոխարեն, Մալաթիա-Սեբաստիայում՝ 283,5 հազար (545)` նախկին 297 հազարի փոխարեն։

Պատերազմի հետևանքով կորսված անշարժ և շարժական գույքի համար պետական աջակցությունը կտրվի