Նիկոլ Փաշինյանը 3 փոխմարզպետ է նշանակել

Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում նոր փոխմարզպետներ են նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` երեք փոխմարզպետ է նշանակվել։ Տեղեկանում ենք վարչապետի կայքից։

Մասնավորապես, Տիգրան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

Ռուբիկ Նավոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Իսկ Դավիթ Սարգսյանը նշանակել Վայոց Ձորի մարզպետի տեղակալ: