Մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրվա եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։

Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո