ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանում ջրամատակարարման և կոյուղու վերանորոգման Եվրոպական ներդրումային բանկի ծրագիրը 2020 թ.-ին իրականացվել է ընդամենը 3,5%-ով: Այս մասին ասված է 2020 թ.-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունում, որի շուրջ քննարկումներ են ընթանում ՀՀ Ազգային ժողովում։
2020թ.-ի ծրագրով նախատեսվում էր օգտագործել 615 միլիոն դրամ (մոտ 1,2 միլիոն դոլար), սակայն աշխատանքները հետաձգվեցին։
Այս տարի չի կատարվել նաև Երևանի նոր աղբանոցում նախատեսված շինարարական աշխատանքների ամբողջ ծավալը։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը, աշխատանքները նախագծի համաձայն իրականացնել չի հաջողվել նախ կորոնավիրուսային սահմանափակումների, ապա նաև պատերազմի պատճառով, երբ շինարարական տեխնիկան, ինչպես նաև աշխատողների մի մասը ռազմական գործողությունների հետ կապված խնդիրներ էին կատարում:
«Անցած տարվանից մնացած աշխատանքները մենք կշարունակենք ընթացիկ տարում»,-ավելացրեց փոխքաղաքապետը։
Նշենք, որ երևանում ջրամատակարարման միջին գրաֆիկը կազմում է օրական 23,7 ժամ, մարզային քաղաքներում՝ 19,6 ժամ։
«Ջրագիծը վթարվել էր». Սիսիանի զանգվածային թունավորման հնարավոր պատճառը ջուրն է