Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և ինչ է պետք անել պատվաստվելու համար

ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Առողջապահության նախարարությունը կատարած աշխատանքի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով`COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր  կատարվել է 46503 պատվաստում (հունիսի 6-ի դրությամբ)։ Տեղեկությունը հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։

Պատվաստվիր թեկուզ սթրիփ-ակումբում․ պատվաստման ամենաանսպասելի վայրերի ֆոտոշարքը

Նշենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:

Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

Հայաստանում փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու կարգում

Պատվաստումներն անվճար են։

Հավելենք, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Ովքե՞ր կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով. այն հասել է պոլիկլինիկաներ