«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Артур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн
Միջոցառմանը ներկա են նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի ու տարօրինակ ընտրություններ. «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին իր ելույթում դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսպես բնորոշեց հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունները:

«Կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել կամ չլինելու մեջ»,- ասաց Վանեցյանը:

Խոսելով Արցախի մասին՝ նա նշեց, որ Շուշիի կողքով անցնող ճանապարհը, որ ժամանակին յուրաքանչյուր հայի համար փառքի ու հպարտության ճանապարհ էր, այսօր դարձել է վշտի, ցավի, ցասումի ճանապարհ:

Левон Тер-Петросян во время презентации предвыборной программы Армянского национального конгресса (7 июня 2021). Еревaн
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

«Ուզում եմ ուղիղ հարցնել կապիտուլյանտին՝ դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս: Դու, որ հայրենի հողի համար իրենց կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հավերժ ննջելու հնարավորությունից, դու, որ կործանել են մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն և մի ամբողջ երազանք»,- ասաց Վանեցյանը:

Միջոցառմանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որի ղեկավարած քաղաքական ուժը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքի մաս է կազմում, բայց Սարգսյանն ինքը չի ընդգրկվել նախընտրական ցուցակում: Ներկա են նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ անդամ նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, ինչպես նաև «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այժմ այս դաշինքի ցուցակում է:

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին