Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը շատ լավ հարաբերություններ ունի երգչուհի Օլգա Բուզովայի և նրա նախկին ընկեր Դավիթ Մանուկյանի`Դավայի հետ, չնայած որ նախկին սիրեցյալներն այժմ չեն շփվում, երբեմն էլ իրար վիրավորում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայտնի բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը Instagram-ի իր էջի Story բաժնում մի քանի տեսանյութ է հրապարակել ճանաչված դիմահարդար, երգչուհի Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ։

Կադրերում երևում է, որ Գոհարը մեծ խնջույք է կազմակերպել իր մոտ դիմահարդարում սովորած աղջիկների մասնակցությամբ։ Դավիթը իսկական շոու է ներկայացրել ու երգել նրանց համար։ Դավիթն ու Գոհարը նաև պարել են բեմում։

«Շնորհավորում եմ Գոհար Ավետիսյանին և բոլոր աղջիկներին դասընթացի ավարտի կապակցությամբ»,- տեսանյութում ասում է Դավիթը:

Տեսանյութը փոքր–ինչ տարակուսանք է առաջացրել հետևորդների մոտ, քանի որ օրեր առաջ Գոհարը Դավիթի նախկին սիրելիի` Օլգա Բուզովայի հետ տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր, թե ինչ գեղեցիկ է դիմահարդարել երգչուհուն։
Կարելի է ենթադրել, որ, չնայած նախկին սիրահարների միջև շարունակ բորբոքվող հակամարտությանը (վերջերս ռեփերը վիրավորել էր Օլգային ՝ առաջացնելով օգտատերերի վրդովմունքը), Գոհարը նրանց հետ լավ հարաբերություններ ունի։

«Կրակ» Ալյոնա Շիշկովայից. Տիմատիի նախկին ընկերուհին հավանել է Կատերինա Սաֆարովային

Ի դեպ, նախկին զույգի հետ շատ լավ հարաբերություններ ունի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը։

Հիշեցնենք`օրեր առաջ Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում նոր տեսանյութ էր հրապարակել սկանդալային հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Տեսանյութում Գոհարը ցուցադրել էր, թե ինչ վառ ու չկրկնվող դիմահարդարում է կատարել Օլգայի համար, որը պետք է ներկայանար Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը։

Օլգան նշել էր, որ շատ է հավանել Գոհարի աշխատանքը։