Կոտայքի մարզում Mercedes–ը բախվել է էլեկտրասյանն ու արգելապատնեշին. վարորդի վիճակը ծանր է

Mercedes–ի վարորդը սկզբում հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.  Երեկ` հունիսի 6–ին, Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ

Նշվում է, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հունիսի 6-ին, ժամը 22:20-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևանյան փողոցում «Mercedes-Benz C320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ջ., ծնված 1981 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև արգելապատնեշին:

Վթար Երևանում. մեքենան կողաշրջվել է ու վնասել բենզալցակայանի գույքի մեծ մասը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վթար` 67 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա 2 վիրավոր