Պետք է երիտասարդության էկոհամակարգ ունենալ. Մարտիրոսյանը ներկայացնում է նոր ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրեց երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական դրույթները, խոսեց երիտասարդական միջավայրի ստեղծման և արդյունավետ գործարկման մասին
Sputnik

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը մի նպատակ ունի։

«Ստեղծել իրավական միջավայր և ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համախմբման ինքնահաստատման և ինքնադրսևորման համար»,– Sputnik Արմենիայի եթերում ասաց նա։

«Ցավոք, «լավ տղեն» դեռևս առանց աշխատանքի փող առնողն ա». Ռուբեն Վարդանյան

Ծրագիրը միտված է ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ–տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից, պատասխանատու և պետականակիր քաղաքացու կայացմանն ու իրացմանը։

30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է. Բաբայան