Լոռու մարզում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի համագյուղացին

ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնում երեկ կեսգիշերին տեղի ունեցած սպանության դեպքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Լոռու մարզում հունիսի 5-ին տեղի ունեցած սպանությունը վիճաբանություն հետևանք է։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հարոցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի մայրուղուց Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել մի խումբ անձանց ու սպանվածի` Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 31-ամյա Տարոն Դունամալյանի միջև։ Վերջինը ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ավելի ուշ` հիվանդանցում, վիրահատության ժամանակ մահացել։

Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա նույնպես Արևաշող գյուղի բնակիչ է։ Վերջինը ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են դանակ, կոտրված ապակյա շշի կտորներ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի և միջադեպին ներկա գտնված անձանց հագուստները։ Սպանվածին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շրունակվում է։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 5-ին, Ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժինը «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել տարբեր վնասվածքներով մի քաղաքացի, ով նույն օրը` ժամը 02։30-ին, գիտակցության չգալով, վիրահատության ընթացքում մահացել էր:

Երևանի Աբովյան փողոցում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. տեսանյութ

Իրավապահները պարզել էին, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ, 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, որին հիվանդանոց էին տեղափոխել մի քանի քաղաքացիներ։

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել` սպանության հատկանիշներով։