Հասարակության զգալի մասը չունի կորստի խորքային գիտակցում. ինչպես ոտքի հանել վիրավոր երկիրը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Լիլիթ Գալստյանը Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է դաշինքի մշակութային բարեփոխումների ծրագրային դրույթների, մշակութային քաղաքականության բացթողումների մասին։
Sputnik

Լիլիթ Գալստյանի խոսքով` մշակույթի դերակատարման քաղաքական գնահատական երբեք չենք ունեցել։

«Չի եղել այն գիտակցումը, որ անհնար է բարեփոխումներ կատարել, եթե լուսանցվում է մշակույթը», – Sputnik Արմենիայի եթերում ասաց նա։

Գալստյանը խոսեց նաև ինքնության և պետականության գիտակցության և մշակութային դերակատարության կարևորության մասին։

30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է. Բաբայան

«Թիրախավորվեցին ինստիտուտները, որոնք ամրացնում էին հայ լինելու ոգին»,– նշեց նա։

Ըստ Գալստյանի` վիրավոր երկիրը ոտքի հանելու համար անհրաժեշտ է մշակույթի դերակատարման կարևորումը։

Ինչի՞ կհանգեցնի ուրիշին նմանվելու ցանկությունը. Աղուզումցյանը` հայկական ընտանիքի մասին