Եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի. Սերժ Սարգսյան

Նա խոստովանել է, որ իշխանության եղած ժամանակ քիչ են շփվել ու խոսել մարդկանց հետ, և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, քանի որ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. «Եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի», Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուզում եմ չհանձնվես. Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացուն

«Ինքը եթե ունենար այս էսքան արժանապատվություն, ինքը պետք է ինքնասպան լիներ։ Ես երդվում եմ, եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ է պետք էդպիսի կյանքը։ 5 հազար հոգու մահ խղճիդ, քովիդի 5 հազարը չեմ ասում, ջախջախված զորք, ադրբեջանցին ուղղակի քեզ ծաղրում է, ասում է՝ դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ, ու գիտեք՝ ազգանուններ է ասում (Քոչարյան ու Սարգսյան-խմբ.)»,-նշել է Սարգսյանը։

Նա խոստովանել է, որ իշխանության եղած ժամանակ քիչ են շփվել ու խոսել մարդկանց հետ, և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, քանի որ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: 

«Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, մարդկանց մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը՝ ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է: Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»,- նշել է երրորդ նախագահը:

«Իկոնայի պես նկարս բռնած գնում-գալիս է». Քոչարյանը մեկնաբանել է առյուծի հետ իր լուսանկարը

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում է քարոզարշավը։

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։