ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) քնի փորձագետները խորհուրդ են տալիս անքնության բուժման նոր մեթոդ՝ անքնության ճանաչողական-վարքագծային թերապիայի կարճ կուրսով (CBTi)։ Տեղեկությունը հայտնում է «Ռիդուսը»:
Մասնագետները կարծում են, որ այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է անքնությամբ տառապող մարդկանց համար։ Հանգստացնող-քնաբեր դեղամիջոցները, որոնք ավանդաբար նշանակում են բժիշկները, ժամանակի ընթացքում կախվածություն են առաջացնում և դառնում անօգուտ:
Մասնագետների խոսքով՝ CBTi թերապիան օգնում է ավելի լավ հաղթահարել անքնությունը, քան քնաբերը։ Այն նաև բարելավում է հոգեկան առողջությունը, հետևաբար նաև կյանքի որակը։
«Հիմա մենք ձգտում ենք բոլոր բժիշկներին հնարավորինս շատ տեղեկություններ տրամադրել անքնությունը CBTi թերապիայի միջոցով բուժելու համար», - ասել է Ֆլինդերսի համալսարանի հետազոտող Դոկտոր Ալեքս Սվիտմանը:
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Այժմ դոկտոր Սվիտմանը և նրա թիմը երկու փորձարկում են անցկացնում, որպեսզի բժիշկներին տրամադրեն բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են անքնություն ունեցող հիվանդներին ճանաչողական-վարքագծային թերապիայի միջոցով բուժելու համար:
Այս թերապիայի հիմքում ընկած է այն ըմբռնումը, որ հոգեպատոլոգիական գործընթացները հաճախ պայմանավորված են մակաբույծ մտքերով: Կան բազմաթիվ մոտեցումներ և տեխնոլոգիաներ, որոնք բխում են ճանաչողական-վարքագծային թերապիայի տեսական զարգացումներից (CBT), որոնք օգնում են մարդուն ազատվել դրանցից: Այսպիսով, անքնությունից տառապող մարդիկ ազատվում են հիվանդության պատճառից: