Ամառը դերի մեջ է մտնում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի  5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան է, 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Արթուր Աբրահամը այգի է կառուցում Ներքին Չարբախում

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ամառը դերի մեջ է մտնում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունիսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 5–ի գիշերը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում