Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Արարատի փոխմարզպետին

Մինչև փոխմարզպետ նշանակվելը նա եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արարատի փոխմարզպետներից մեկն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի ու Գեղարքունիքի փոխմարզպետներին

«Նորիկ Ամիրխանյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Ամիրխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020-ի հոկտեմբերի 30-ի հրամանագրով էր նշանակվել փոխմարզպետ։ Նա 2014-ից եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետը, իսկ մինչ այդ` Նոյեմբերյանի զորամասի հրամանատարը։

Նիկոլ Փաշինյանը երկու փոխմարզպետի է ազատել պաշտոններից