Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Լուիզա Սարգսյանը, որն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու է, Sputnik Արմենիայի եթերում խոսել է կուսակցության մշակութային քաղաքականության, մշակույթի ոլորտում առկա բացթողումների, ծրագրային լուծումների և այդ լուծումների համար անհրաժեշտ ռեսուրսների մասին։
«Եթե «ազգայինը» հենք չհանդիսանա «ժամանակակցին», մենք չենք կարողանալու որևէ բան զարգացնել։ Կարծում եմ` մշակույթը լեզվի նման է, ու եթե մայրենիին չես տիրապետում, այլ լեզու չես կարող սովորել, – ասում է Սարգսյանը։
Ըստ նրա` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական առատաձեռնությունը մշակույթի ոլորտի հանդեպ, հանդիսանում է նաև կուսակցության վերաբերմունքի ցուցիչ։
Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին