Տեղումները քիչ–քիչ հեռանում են. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 4-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հունիսի 4–ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ արագությամբ:

Տեղումները քիչ–քիչ հեռանում են. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունիսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 4–ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 30....+32 աստիճան։

Լոռիում մոտ 1000 ծառ է հատվել,18 անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` անտառապահների