30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է. Բաբայան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է խմբակցության մշակութային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի, ոլորտային բացթողումների, նախարարության օպտիմալացման վերանայման մասին։
Sputnik

Հարություն Բաբայանը պնդում է, որ 30 տարվա պատմության ընթացքում մշակույթին քիչ է տեղ տրվել։

«էվոլյուցիոն ճանապարհին բոլոր դաշինքները մշակույթը չեն դիտարկել որպես տնտեսապես շահավետ գաղափար կամ միջոց», –  Sputnik Արմենիային ասաց Բաբայանը։

Մարդիկ խորանալու են ոչ թե ցուցակների մեջ, այլ նայելու են առաջին դեմքերին. քաղաքագետ

Նրա խոսքով` մշակույթին վերաբերվել են սովետական ավանդույթի և մոդելի համաձայն, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է։

Եթե սպասեք, որ վերևից ինչ-որ բան գա, դա էլ հենց ստրկությունն է. Բիտովը` Հայաստանի մասին