Կարող եք հայտեր ներկայացնել. Խոսրովի անտառը նոր առաջարկ ունի. տեսանյութ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբոսաշրջիկներին է ներկայանում նոր առաջարկով: Արգելոցի տարածքում ներդրվել է էկոտուրիզմի բաղադրիչը: Այն հնարավորություն կտա արգելոցը վերածել էկոզբոսաշրջային տեղանքի և հայկական բնաշխարհը ներկայացնել հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին:
Sputnik

Արգելոց այցելելու հնարավորություն կունենան սահմանափակ թվով զբոսաշրջիկներ: Բնության հատուկ պահպանվող տարածք այցելուների տարեկան թույլատրելի քանակը դեռևս ճշգրտման փուլում է: Տուրօպերատորները, ներգնա տուրիզմով զբաղվող անհատներն արդեն կարող են հայտեր ներկայացնել, որից հետո կստանան իրենց քվոտաները:

«Շատ դեպքերում ուղեկցորդի ներկայությունը պարտադիր է նաև արգելոցի տարածքում տուրիստների վարքը կառավարելու և վայրի կենդանիներից պաշտպանելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Ծրագիրը շարունակական է և կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև նախարարության ենթակայությամբ գործող այն բոլոր ազգային պարկերի, դենդրոպարկերի համար, որտեղ հատուկ պահպանվող ռեժիմ է սահմանված։