Խոսրովի արգելոցում դժվարացել է որսագողերի ներթափանցումը. Պետրոսյանն ասաց` ինչ է փոխվել

Պահպանության ոլորտում իրականացված կադրային և կառուցվածքային փոփոխություններն ու կանխարգելիչ միջոցառումները որոշակիորեն ազդել են պոտենցիալ որսագողերի վարքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Խոսրովի արգելոցում շատ դժվարացել է ապօրինի որսի նպատակով ներթափանցումը: Արգելոց այցելած լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

Տուգանքները նորից կբարձրանան. որսագողության դեմ պայքարը կպաշտպանի ընձառյուծներին

«Այդ առումով` Կոտայքի  և Արարատի մարզի բնակավայրերն այդքան էլ մտահոգիչ չեն, որքան Գեղամա լեռների հատվածից։ Ապօրինի որսագողության նպատակով ամենագնացներով հնարավոր ապօրինի ներհոսքը դեպի արգելոց հիմնականում այդ ուղղությունից է իրականացվում»,- ասաց նա։

Արգելոցի պահպանության բլոկի և հարակից մարզերի ոստիկանության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերջին ամիսներին արգելոցի տարածքում որսագողության երկու դեպք է հայտնաբերվել է, երկուսի դեպքում էլ քրեական գործեր են հարուցվել։

«Իդենտիֆիկացվել են նաև անձինք, մեկի դեպքում ստացվել է կանխել, մյուսի դեպքում  2 սպանված բեզոարյան այծ ենք հայտնաբերել և  բռնագրավել օրենքով սահմանված կարգով։ Որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ` հետամուտ եմ լինելու օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժները կիրառելուն»,- նշեց Պետրոսյանը:

Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում

Նրա խոսքով` որսագողության դեպքերը բացառելու և վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով հատուկ պահպանվող տարածքը կահավորվել է բավարար քանակությամբ տեսահսկման սարքերով։ Պահպանության ոլորտում իրականացված կադրային և կառուցվածքային փոփոխություններն ու կանխարգելիչ միջոցառումները որոշակիորեն ազդել են պոտենցիալ որսագողերի վարքի վրա։

Առաջիկայում նախատեսվում է ևս 4 նոր դրոն ձեռք բերել, իսկ CNF-ի նվիրաբերած պիկապ մեքենաները, որոնք վերազինված են հրշեջ սարքավորումներով և ջրի տարաներով` արդեն տրամադրվել են պահպանության բլոկի հատուկ ջոկատին, որոնք 24-ժամյա օպերատիվ ծառայություն են իրականացնում տարածքում:

Եղեգիսում Կարմիր գրքի բեզոարյան այծին որսացել է 23-ամյա երևանցին․ տեսանյութ