Ուրախ լուր Աթենքից. 2022-ին մեր երկիրը Եվրոպայից հյուրեր է ունենալու

Քվեարկության արդյունքում ստանալով անհրաժեշտ ձայներ՝ Հայաստանն ընտրվեց համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 4 տարի ժամկետով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը 2022 թվականին կանցկացվի Հայաստանում։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

Նման որոշում է կայացվել քիչ առաջ Աթենքում, որտեղ այս օրերին անցկացվում է  ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։

Զբոսաշրջության կոմիտեն Աթենքից այլ ուրախալի լուր էլ է հաղորդում։

«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին Հայաստանի հանդեպ ցուցաբերած վստահության համար։