ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում վրդովմունք հայտնեց երկրում տիրող քաոսի ու խառնաշփոթի ֆոնին «փոքր» օրենքների քննարկման կապակցությամբ:
«Մեր զինվորների մասունքները կարտոֆիլի պես պարկերով այստեղ ու այնտեղ են տարվում, իսկ դուք քննարկում եք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը։ Հետո էլ ասում եք` գուցե դիերի մեջ ադրբեջանցիներ կան։ Կարո՞ղ է` մի օր էլ մի ծնողի ասեք, որ իր երեխայի փոխարեն ադրբեջանցու դի եք տվել, ու նա դա է խնկարկում ամեն անգամ», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա Աժ արտահերթ նիստն անվանեց նիստ ժանտախտի ժամանակ։ Պատգամավորի խոսքով` ժամանակն է, որ իշխանսւթյունները դուրս գան վիրտուալ իրականությունից։
Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
Դեպքի առնչությանմբ հարուցվել է քրեական գործ։