Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը հսկում են հայ և ռուս սահմանապահները։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։