Արցախում խաղաղապահները պատրաստվում են դիրքերի վրա հնարավոր հարձակմանը

Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Sputnik

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության միջոցառումներ են իրականացնում՝ վարժանքներ անցկացնելով դիտորդական դիրքերի վրա հարձակումը հետ մղելու ու խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները կանխելու ուղղությամբ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ազդանշան ստանալու դեպքում խաղաղապահները պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում նախապես կահավորված դիրքերում պաշտպանական դիրք զբաղեցնել:

«Դիտորդական կետի խնդիրը եռակողմ համաձայնագրի պահպանման վերահսկողությունն է, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, տարանցիկ տրանսպորտային միջոցների ու քաղաքացիական բնակչության երթևեկության անվտանգության կազմակերպման վերահսկողությունը, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ հակաիրավական գործողությունների կասեցումը», - հայտնել է դիտորդական կետի հրամանատար Էլբրուս Կեսաևը:

Նախորդ շաբաթվա ընթացքում խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

«Անկախության օրակարգը մնալու է». Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` այլընտրանք չկա

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են