Արագ նիհարել ու երիտասարդանալ. սննդաբանը խոսել է «կախարդական» մթերքների մասին

Բժիշկ սննդաբան Լոլա Բիգսը կարծում է, որ արագ նիհարելու համար առավել արդյունավետ միջոցը քրքում օգտագործելն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Together Health հավելումների ապրանքանիշի փորձագետը քրքումն ունիվերսալ համեմունք է համարում: Նրա խոսքով՝ քրքումով թեյը, ձվածեղը, կամ դրանով շոգեխաշած բանջարեղենը կօգնեն և՛ նիհարել, և՛ ավելի երիտասարդ տեսք ունենալ:

Օրական երկու անգամ քրքում ընդունելը հանգեցնում է մարմնի քաշի զգալի նվազման, մարմնի զանգվածի ինդեքսի, ինչպես նաև գոտկատեղի և ազդրերի շրջագծի նվազման:

Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո

«Լինելով հակաօքսիդանտ` քրքումն ունի հակաբորբոքային ազդեցություն և ուժեղացնում է կոլագենի արտադրությունը։ Այն կարող է պաշտպանել վաղաժամ ծերացումից, նպաստել մաշկի բուժման ու բջիջների նորացմանը, ինչպես նաև բարելավել մաշկի արյան շրջանառությունը», —The Sun-ը մեջբերում է սննդաբանի խոսքը:

Քրքումից բացի սննդաբանն ավելորդ քաշ ազատվել ցանկացողների համար նշել է ևս մի քանի մթերք՝ բրոկոլի, ավոկադո, հատապտուղներ։

Բրոկոլին է մաշկը թարմ և առաձգական է դարձնում, նպաստում է նիհարելուն, քանի որ մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում։ Այն նաև ցածր է պահում շաքարի մակարդակն արյան մեջ, պարունակում է վիտամիններ A, E ու ցինկ։

Ավոկադոն հարուստ է վիտամին Е–ով։ Այն բարելավում է մազերի և մաշկի որակը, պայքարում է մաշկի ծերացման դեմ ու բարելավում է նյութափոխանակությունը։

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

Հատապտուղները` բալը, հապալասն ու կարմիր հաղարջը, արդյունավետ են իրենց ցածր կալորիականությամբ ու վիտամին C են պարունակում։