Ռազմարդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել. Չոբանյանը ներկայացրել է ոլորտի վիճակը

2020 թվականին ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել է երկու ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ռազմական արդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել, պետք է խոսել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտից ու առավելագույնն անել այդ ոլորտի զարգացման համար։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը` հավելելով, որ դա կհանգեցնի նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ կիրականացվեն. Հայկ Չոբանյան

«Այսօր մեր կարողություններն իրականում ավելի մեծ են, քան մենք դեր ենք խաղում մեր պետության ու զինված ուժերի համար։ Փոքր լինելով հանդերձ, մեր կարողություններն ավելի մեծ են, քան ԶՈւ ռազմարդյունաբերության համալիրի փաստացի դերակատարումը ռազմական արդյունաբերության մեջ»,– ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով` 2020 թվականին ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել է երկու ծրագիր: Առաջինը՝ պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություն ծրագիրն է, իսկ երկրորդը՝ ռազմարդյունաբերության համալիրի զարգացում ծրագիրն է, ընդորում՝ վերջինս կապված պատերազմի հետ ստեղծվել և ֆինսավորվել է 2020 թվականի 4-րդ եռամսյակում, այսինքն՝ մինչ այդ ԲՏԱ նախարարությունը նման ծրագիր չի ունեցել:

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին