Հետհաշվարկը տրված է. Երևանում վառեցին օլիմպիական ժամացույցի լույսերը. տեսանյութ

Հունիսի 1-ը Երևանում ոչ միայն երեխաների պաշտպանության օրն էր։ Մարզական ինքնատիպ միջոցառումներ ևս անցկացվեցին մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր վառեցին օլիմպիական ժամացույցի լույսերը։ Լույսերը վառելու պատիվը տրված էր Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանին։

Հետհաշվարկը տրված է. Երևանում վառեցին օլիմպիական ժամացույցի լույսերը. տեսանյութ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ին կմեկնարկեն հետաձգված ամառային օլիմպիական խաղերը, և մինչև խաղերի մեկնարկը «Օլիմպիական խաղերի ժամացույցը» Երևանի կենտրոնում կիրականացնի հետհաշվարկ։ Խաղերի բացման պաշտոնական արարողությանը մնացել է 52 օր։

Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը օլիմպիական ուղեգիր վաստակեցին

Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի օլիմպիական հավաքականն ունի 11 ուղեգիր՝ հունահռոմեական ըմբշամարտ` 4, ազատ ոճի ըմբշամարտ` 2, ծանրամարտ`2,  մարմնամարզություն` 1, բռնցքամարտի` 1 և ատլետիկայի 1 ուղեգիր։ Բայց մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը Հայաստանի օլիմպիականների թիվը կարող է ավելանալ, որովհետև դեռևս կայանալու են բռնցքամարտի և ձյուդոյի վարկանիշային մրցաշարեր։

Հետհաշվարկը տրված է. Երևանում վառեցին օլիմպիական ժամացույցի լույսերը. տեսանյութ

Նշենք, որ Ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020թ.–ին։ Դրանք հետաձգվեցին աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի պատճառով։