Մինսկի խմբի համանախագահները կարող են մեկնել հայ-ադրբեջանական սահման. Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը չի բացառում, որ այցը հնարավոր դառնա շատ մոտ ժամանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող էին մոտ ժամանակներում պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կարևոր են արդյունքները, ոչ թե արձագանքները. Մհեր Գրիգորյանը` սահմանի իրավիճակի մասին

«Շատ կարևոր է, որ համանախագահներին (ԵԱՀԿ Մինսկի խմբի) այնուամենայնիվ հաջողվեր մոտ ժամանակներում հայտնվել տարածաշրջանում ու տեղում ճշտեր իրավիճակը, խոսեր կողմերի հետ արդեն տեղում,-ասել է նա,- Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություններ կստեղծվեն ամենամոտ ժամանակներում»,-նշել է Լուկաշևիչը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։