Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 1-ին և 5-ին ընկերական խաղերում մրցելու է Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիների հետ։ Կասկածից վեր է, որ նման շատ ուժեղ մրցակիցների հետ խաղերը մեր թիմին հարկավոր են։ Դա ուժերի յուրահատուկ ստուգատես է մրցող բոլոր կողմերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է բարձրակարգ մրցակիցների հետ ընկերական խաղերի նշանակության և ազգային հավաքականի վրա այդ խաղերի ազդեցության մասին։

-Պարոն Մինասյան, ուժեղ հավաքականների հետ ընկերական խաղերն ընդհանրապես ի՞նչ են տալիս թիմին։ Արդյոք վտանգ չկա՞, որ օրինակ պարտությունը կամ անհաջող խաղը հոգեբանորեն կազդեն թիմի խաղացողների վրա։ Եվ ի՞նչ դրական կողմեր ունեն նման հանդիպումները։

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

- Ընկերական խաղերը կարող են լուծել տարբեր խնդիրներ։ Որոշ մարզիչներ ընտրում են ոչ այնքան ուժեղ մրցակից և,  ակնկալելով հաղթանակ, փորձում են բարձրացնել թիմի բարոյահոգեբանական մթնոլորտը, որոշները ցանկանում են փորձել մի քանի ֆուտբոլիստների խաղակցվածությունը  որոշ սխեմայի մեջ։ Մյուսները փորձում են կիրառել նոր տակտիկա կամ նոր սխեմա` հաշվի առնելով հաջորդ պաշտոնական խաղը։ Կան մարզիչներ, որոնք փորձում են ներգրավել նոր անուններ։

- Ամեն խաղի մարզիչն ընտրում է իր թիմի կազմը` հաշվի առնելով մրցակցի հնարավորությունները։ Ո՞ր դեպքում մարզիչը կարող է ռիսկի գնալ, կամ եթե ռիսկի դիմի, ինչպես դա կարող է արտահայտվել։

-Ես դա կանվանեի ոչ թե ռիսկ, այլ փորձարկում, իսկ ընկերական խաղերը հենց դրա համար են։ Խաղալով ուժեղների դեմ`դու կարող ես տեսնել ոչ միայն քո թիմի ուժեղ և թույլ կողմերը, այլ նաև` ոնց է քո թիմը հոգեբանորեն իրեն պահում  ուժեղ ճնշման տակ։Վերը նշվածը կարող է կիրառել նաև մրցակիցը. ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ ես ուզում և ինչի համար։ Ու ամենակարևորը քեզ պետք է հետաքրքրի քո թիմը։

-  Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հետևաբար իրենք որոշակի փորձարկումների կարող են գնալ։ Բայց հավանական է, որ հիմնական կազմի շատ խաղացողներ լինեն մեկնարկային կազմում։ Նման ուժեղ թիմի հետ խաղում ի՞նչ կարող է ակնկալել մրցակից թիմի մարզիչն իր թիմից։ Օրինակ` եթե Ձեր մարզած թիմը խաղար, ինչ մոտեցում կլիներ Ձեր կողմից։

ՀՖՖ-ն Եղեգնաձորում եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ կկառուցի

- Ես չեմ ուզում անդրադառնալ կոնկրետ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ մեր ընտրանու խաղերին, որովհետև դա մեր թիմի գլխավոր մարզչի գործն է։ Ամեն մարզչի մոտեցումն իհարկե կարող է տարբերվել մյուս մարզիչներից։ Յուրաքանչյուրն ունի իր ոճն ու մտածելակերպը և յուրովի է փորձում հասնել ցանկալի արդյունքին։ Ցանկացած թիմ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը։

Արարատ-Արմենիայի երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին և «տուրիստ ֆուտբոլիստներին»

Ես մտածում եմ, որ պետք է լավ ուսումնասիրել` ինչ սխեմա են կիրառում, հաճախ են փոխում, թե ոչ` խաղից խաղ, թե խաղի ընթացքում, ինչ խաղաոճ  ունեն, ինչպես են խաղում պաշտպանությունում, ինչպես են հարձակվում, ինչպես են գործում անցումային ֆազաներում և այլն։ Անհատական ֆուտբոլիստների ուսումնասիրություն պետք է արվի։ Բացի դրանից կա նաև նոր մոտեցում, պետք է հասկանալ` ինչ է իրենից ներկայացնում մրցակիցը, ես դա անվանում եմ թիմի հոգեբանական պատկեր։

Թե ինչ են իրենցից ներկայացնում մեր մրցակիցները, և ինչպես կխաղա մեր հավաքականն ընկերական առաջիկա խաղերում, դեռ կտեսնենք։ Հավաքականի նախկին մարզիչը մեր զրույցի վերջում նշեց, որ մեր երկրի առաջին թիմին միշտ էլ հաջողություն է ցանկացել ու ցանկանում։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում մեր ընտրանուն հյուրընկալելու է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը, իսկ հունիսի 5-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում» կխաղանք Շվեդիայի ընտրանու հետ։