Հայաստանի սեյսմիկ ծառայությունը տարածաշրջանում լավագույններից մեկն է. Փիլոյան

Անդրանիկ Փիլոյանը նշում է` Հայաստանի սեյսմիկ կայաններից օգտվում են ԱՄՆ–ի, Ֆրանսիայի սեյսմիկ ծառայությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. «Հայաստանի սեյսմիկ ծառայություն» ՊՈԱԿ–ը տարածաշրջանում լավագույններից մեկն է։ Ազգային ժողովում Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը։

Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ

«Տեխնիկական հագեցվածության, աշխատակազմի պատրաստվածության և մնացած գործառույթներով Գառնիի սեյսմիկ կայաննն ու մեր ամբողջՊՈԱԿ–ը լավագույններից մեկն է տարածաշրջանում»,–ասաց Փիլոյանը։

Նրա խոսքով` մեր սեյսմիկ ծառայությունը համագործակցում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և այլ պետությունների ծառայությունների հետ։ Ավելին, մեր ծառայություններից նաև նրանք են օգտվում։

Փիլոյանը հավելեց, որ սեփականաշնորհման պրոցեսում շենք-շինությունների կորուստ չի եղել, անհրաժեշտ տեխնիկայով զինված են բոլոր սեյսմիկ կայանները։

100-ից ավել փրկարար, 6000 տոննա ջուր. Մասիսի աղբավայրի հրդեհն ահռելի ծախսեր է պահանջել