Երևանի «Հրապարակի տակ» փաբի տնօրենը կրակել է հաճախորդների վրա. կա երկու վիրավոր

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներին նախորդած վիճաբանությունը ծագել է ֆինանսական հարցերի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Հրապարակի տակ» փաբում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նշված փաբում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել։

«Երևանի բնակիչներ` 27-ամյա Օնիկ Մարգարյանի և 27-ամյա Մուշեղ Կարապետյանի միջև վիճաբանության ժամանակ Մ. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Օ. Մարգարյանը և ևս 1 հոգի՝ 18-ամյա Վ. Ղ-ն, արձակված գնդակներից մարմնական վնասվածք են ստացել։ Մարգարյանը վնասվածք է ստացել ծնկի, իսկ Վ. Ղ-ն՝ մեջքի հատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Նշվում է, որ ոստիկանները Կարապետյանին հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին, վերջինս ներկայացրել է ատրճանակը, որով կրակոցներ է արձակել։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Հրապարակի տակ» փաբի տնօրենն է։

Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն