Ամառը եկավ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ամառը եկավ. եղանակի տեսություն

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանը եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին. համագործակցության ծրագիր է ստորագրվել

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը՝ +34-ից +36, երեկոյան՝ +31-ից +33 աստիճան։