100-ից ավել փրկարար, 6000 տոննա ջուր. Մասիսի աղբավայրի հրդեհն ահռելի ծախսեր է պահանջել

Մասիսի աղբավայրը զբաղեցնում է 5 հեկտար տարածք, դրանից 2 հեկտարը հայտնվել է հրդեհի ճիրաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Մայիսի 22-30-ը Մասիսի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկվել են Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից միջոցներ։ Ազգային ժողովում Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը։

Հայաստանի սեյսմիկ ծառայությունը տարածաշրջանում լավագույններից մեկն է. Փիլոյան

Նրա խոսքով` արդեն իսկ 100-ից ավել փրկարարներ են մասնակցել հիդեհաշիջման աշխատանքներին։

«Հրդեհի մարման աշխատանքների համար օգտագործվել է 6258 տոննա ջուր, ծախսվել է 1123 լիտր դիզվառելիք և 641 լիտր բենզին։ Ահռելի ծախսեր են կատարվել, և չնայած այս ամենին, մենք, բարեբախտաբար, որևէ կորուստ չենք ունեցել»,–ասաց Փիլոյանը։

Նա հայտնեց նաև, որ աղբավայրի 5 հեկտար տարածքից 2 հեկտարում էր հրդեհը բռնկվել։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հրդեհի դեմ պայքարում են մինչ օրս։

Արդեն 9 օր է` փրկարարներին չի հաջողվում մարել Մասիսի աղբավայրի հրդեհը. տեսանյութ