Թուրքական հետախուզությունը ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի` արտերկրում թաքնվող ազգականին

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները պարզել են ընդդիմադիրի գտնվելու վայրը և նրան բռնելու հատուկ գործողություն իրականացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Սելահադդին Գյուլենը՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ազգականը, ձերբակալվել է արտասահմանում և տեղափոխվել Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով անվտանգություն ծառայությունում իր աղբյուրին։

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է

Ավելի վաղ նա արտասահման էր փախել FETO գաղտնի կառույցի օգնությամբ (ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն)։ Նշվում է, որ Գյուլենին հայտնաբերել են Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) աշխատակիցները։ Նրանք Գյուլենին բռնելու հատուկ գործողություն են իրականացրել։

Իշխանությունները քարոզչի ազգականին կասկածում են FETO-ին անդամակցելու մեջ։ Ըստ թուրքական հետախուզության տվյալների՝ Սելահադդինը կապ է ունեցել այդ կազմակերպության բարձրագույն շրջանակների հետ։ 

Թուրքիայում լրագրողին ազատել են աշխատանքից Սուլեյման Սոյլուի վերաբերյալ «տհաճ» հարցի համար

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016թ․-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության փորձում։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ:

Ինքը՝ Գյուլենը, գտնվում է ԱՄՆ-ում, նա դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր հասցեին հնչող մեղադրանքները։

Թուրքիան ձևացնում է, թե պաշտպանում է Պաղեստինին. իրականում Անկարան իր խնդիրներն է լուծում