Իրանի քաղաքացին Հայաստան է տեղափոխել շուրջ 1 կգ ափիոն. ԱԱԾ-ի բացահայտումը

Երեք անձ է կալանավորվել մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրանյութ Հայաստան բերելու համար։
Sputnik

ԱԱԾ-ն հայտնաբերել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1 կգ ափիոն։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն`հավելելով, որ մայիսի 27-ին Երևանի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից բերման են ենթարկել 3 անձի։ Մասնավորապես, բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:

Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն

«Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը։ Այն մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, թմրամիջոցն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, երեք անձ կալանավորվել է։